211652_close_icon

Ավտովթար Կոտայքի մարզում՝ Զովունի-Եղվարդ ճանապարհին. բախվել են «Kia» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը․ վերջինը կողաշրջվել է․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1888 դիտում article-date 22:30 13-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում ժողովրդին հայտնի «Նատի» թաղամասի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Միշա Ն․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենան և Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի 23-ամյա Արվինե Մ․-ի վարած մոպեդը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել «Kia»-ի վարորդը ու քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, բժիշկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Կարապետյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։


Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Գաբրիելյանն ու պարեկ Արմեն Մինասյանը։

Պարեկների և համայնքային ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառը այն է, որ վթարից հետո մեծ թվով վարորդներ ավտոմեքենաները կայանել էին և ստեղծվել էր արհեստական խցանում, սակայն պարեկների և համայնքային ոստիկանների ժամանումից հետո երթևեկությունը րոպեների ընթացքում կարգավորվեց։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնի տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մետաղի ջարդոնի վերածված մոպեդը տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

«Kia»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության՝ եղել է սթափ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր