Արտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ Մասիվում հայտնի «Մեգա մոլ» առևտրի կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում. ժամանել են հրշեջների մի քանի մարտական հաշվարկ և ավտոսանդուղք. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի թիվ 16 հասցեում գործող «Մեգա մոլ» առևտրի կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ ու ավտոսանդուղքը և թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՓԾ Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։
Տեղում հրշեջ-փրկարարները տեսազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերել։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։