Ավտովթար` Արմավիրի մարզում. Ջանֆիդա գյուղում 17-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է հողաթմբերին և կիսակողաշրջված հայտնվել առվակի մեջ. վարորդին Արմավիրի հիվանդանոցից տեղափոխել են Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում Ջանֆիդա գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Վիգեն Կ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կիսակողաշրջված հայտնվել առվակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը նախ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները` գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արմեն Մուրադյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կամո Հովհաննիսյանը և Գևորգ Պողոսյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիր մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։