Աջապահյանի կալանքի երկարաձգո՞ւմն է, որ պիտի «զարդարի» ու նոր շտրիխներ հաղորդի Նիկոլ Փաշինյանի կերպարին․ «Չորրորդ իշխանություն»
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը 10 օրով երկարաձգելու որոշումը, իհարկե, կատարյալ խայտառակություն էր, ընդ որում՝ բոլոր առումներով։
Իրավական տեսանկյունից՝ դատարանի որոշումն անհեթեթության բարձրակետն էր, որովհետև կալանքը երկարաձգելու «հիմնավորումն» այն էր, որ Միքայել Աջապահյանը, ազատության մեջ հայտնվելով, կարող է «շարունակել հանցագործությունը», այն է՝ «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնել»։
Հասկանալի է, չէ՞, որ նույն «հանցանքը» նա կարող է անել նաև կալանավայրից, ընդ որում՝ այդ դեպքում դա շատ ավելի ազդեցիկ կլինի։ Հասկանալի է նաև, որ նորմալ իրավիճակում որևէ ողջամիտ դատավոր ինքնակամ նման որոշում չէր կայացնի, դա կարող էր անել՝ միայն իշխանությունների վրեժխնդրությունից վախենալով, հետևաբար՝ նիկոլական Հայաստանում «անկախ դատական համակարգի» մասին խոսակցությունները հեքիաթներ են։
Քաղաքական տեսանկյունից՝ կալանքի երկարաձգումը հիմարություն է, որովհետև դրա արդյունքում Աջապահյանի հեղինակությունն ու ազդեցությունը ոչ թե նվազում են, այլ աճում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը կայացրել է (կամ հրահանգել է կայացնել) որոշում, որը, զուտ պրագմատիկ հաշվարկներով, լրջորեն թուլացնում է իր իսկ քաղաքական դիրքերը։
Այսպիսով՝ միայն այս «դրվագը» ցույց է տալիս, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է ավտորիտար հակումներով, դատաիրավական համակարգն իր անձնական ամբիցիաների գործիքը դարձրած, բարոյական արժեքներից և արգելակներից կատարելապես զուրկ, վախկոտ, քինախնդիր և մեղմ ասած՝ ոչ այնքան խելացի մեկը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: