211652_close_icon

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Ջրվեժի գլխավոր 2-կիլոմետրանոց ճանապարհին. կեղտաջուրը մեկ շաբաթ է՝ հոսում է. Երևանի քաղաքապետարանը, Նոր Նորքի թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը ջայլամի կեցվածք են ընդունել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1627 դիտում article-date 12:55 14-09-2025
Արդեն մի քանի օր է՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժ թաղամասի Թևոսյան փողոցում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բնակիչների մեկ շաբաթ է՝ կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջուրը դուրս է գալիս ու մոտ 2 կիլոմետր տարածք «իրենով է արել»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին.

«Մի շաբաթ է՝ էս վիճակն է։ Զանգահարել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Նոր Նորքի թաղապետարան, «Վեոլիա ջուր», բայց սայլը տեղից չի շարժվում։ Էս ամբողջ թաղամասում մեկ շաբաթ է գարշահոտը սպանում է։ Էն որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները ասում էին «ասե՛ք, կանե՛նք», մի շաբաթ է ասում ենք, բայց ոչ մի դրական պատասխան։ Հետաքրքիր է, որ էս ճանապարհով անցնում են ոչ միայն զբոսաշրջիկները, այլև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տեսնես երբ ինքը իր մի քանի միլիոն դրամանոց ավտոմեքենայով այստեղով անցնում է, հոտը զգո՞ւմ է։ Չնայած ե՞րբ է լուսամուտները բաց երթևեկում, որ հոտն էլ զգա, հով-զով գնում գալիս է։ 

Իսկ այս օրերին էլ զբոսաշրջիկների պակաս չկա այս ճանապարհով Գառնի Գեղարդ գնալու համար, ու պատկերացնո՞ւմ եք տուրիստները ինչ կարծիք կկազմեն Հայաստանի մասին։

Լավ մի՞թե դժվար է էդ անտեր վթարը վերականգնել։ Ինչքան պիտի էդ 2-կիլոմետրանոց հատվածում գարշահոտ շնչեն հազարավոր բնակիչներ, սննդի և առևտրի կետերի, գեղեցկության սրահների աշխատակիցներ։ Ամոթն էլ լավ բան է։ Ասում են ճանապարհ ենք բռնում դեպի Եվրոպա։ Եվրոպայում պատկերացնո՞ւմ եք եթե նման վիճակ տիրեր, պատասխանատուներին նախ կպարտավորեցնեին խնդիրը լուծել, մի կլորիկ գումարով կտուգանեին, վերջում էլ կասեին դիմումդ գրի։ Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, մի շաբաթ է էս վիճակն է, ոչ մի սրտացավ պաշտոնյա չկա, ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ թաղապետարանը, ո՛չ «Վեոլիա ջուրը», տպավորություն է, թե իրար ձեն ձենի են տվել, որ մեկը մյուսի վրա գցի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 201+
201+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր