211652_close_icon
views-count2478 դիտում article-date 20:45 06-04-2016

Մինսկի խումբը պետք է արբանյակային հետախուզության տվյալներին տիրապետի, որ հետո չասի` «կողմերը կրակում են». ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյան

Թե' Ռուսաստանը, թե' ԱՄՆ-ն ունեն արբանյակային հետախուզության հստակ տվյալներ, և քաջատեղյակ են շփման գծի վրա զորքերի կուտակումներից և թե ով առաջինը սկսեց: Ստեփանակերտում ԼՂՀ ՊԲ Օպերատիվ իրազակման կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը: «Չէ, իրար վրա չեն կրակում, իրենք են հարձակվում և Արևմուտքը դա շատ լավ գիտի»,- ասաց նա և ավելացրեց, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այս մասին շատ լավ գիտեն: Վազգեն Մանուկյանը առաջարկում է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբին, բանակցություններին վերադառնլուց հետո հետայսու տրամադրվեն արբանյակային հետախուզության տվյալներ, որպեսզի «սրանից հետո ձև չանի, որ չգիտի, թե ով է սկսել»: Նա նաև հայտարարեց, որ եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այդ դեպքում, Ադրբեջանը էլ չի փորձի հարցը լուծի պատերազմով: «12 տարի պատրաստվում էր սրան և ուժ էր հավաքում, մտածում էին, որ հեշտությամբ առաջ են գնալու: Սա էր իրենց ուժը»,-հավելեց Վազգեն Մանուկյանը, ում ամփոփմամբ հստակ է, որ ոչ միայն ղարաբաղյան խնդրին ռազմական ճանապարհով լուծում չկա, այլև Ադրբեջանը չի էլ կարող լուծել այդ եղանակով:

Նմանատիպ նյութեր