211652_close_icon

Արտառոց դեպք՝ Հայաստանի մարզերից մեկում․ կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել 16-ամյա սովորողի նկատմամբ

views-count8422 դիտում article-date 15:14 14-09-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 6-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության տվյալ մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզում գործող կրթահամալիրներից մեկում աշխատակիցը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահաս սովորողի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկության նշված կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը 16-ամյա սովորողի կամքին հակառակ, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, հպվել նրան, ձեռքը տարել սեռական օրգաններին և համբուրել շուրթերը։

Դեպքի փաստով ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի տվյալ մարզի քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր