Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական նախաձեռնության մանրամասները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ «Տաշիր» ընկերությունների սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ձևավորվող նոր քաղաքական ուժի շուրջ սկսում են համախմբվել հանրային դաշտում հեղինակություն վայելող և հասարակության կողմից դրական ընկալվող տարբեր գործիչներ։
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում սպասվում են որոշակիորեն անակնկալ զարգացումներ․ խոսքը վերաբերում է այն անուններին, որոնք կարող են լրջորեն փոխել ձևավորվող ուժի հանրային ընկալումը։ Հատկանշական է, որ գործընթացն ընթանում է այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանի ՍՄՍ-ներով փաստացի կառավարվող դատարանը կրկին երկարացրել է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Սա թերևս ազդակ է, որ Կարապետյանի շուրջ ընթացող գործընթացները մտահոգում են իշխանություններին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձևավորվող նախաձեռնության առանցքային նպատակն է ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ կհամախմբվեն ոչ միայն գործարար միջավայրի ներկայացուցիչներ, այլև ակադեմիական ու հասարակական շրջանակների հեղինակավոր դեմքեր։ Սա թույլ կտա ուժին ներկայանալ ավելի լայն օրակարգով և հնարավորինս արագ հաստատվել ներքաղաքական դաշտում։
Գլխավոր խնդիրը, որ դրված է (այս մասին«Ժողովուրդ»-ը գրել էր դեռ հուլիսի 25-ին), այն է, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ որևէ միավորում չի լինելու ընտրական որևէ փուլում, ինչի մասին արդեն պաշտոնապես հայտարարել է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: