211652_close_icon
views-count536709 դիտում article-date 09:04 31-03-2020

Բենզինի գնի ռեկորդային անկում՝ Հայաստանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում բենզինի գինը շարունակում է ռեկորդային անկում գրանցել՝ 310 դրամ մեկ լիտրի դիմաց, էժանանալով ևս 20 դրամով: Բենզինի նման գին Հայաստանում եղել է 1998-99 թվականներին: Բենզինի նման էժանացումը պայմանավորված է ոչ այնքան նավթի միջազգային գների անկմամբ, որքան եվրոպական շուկայում բենզինի պահանջարկի կտրուկ նվազմամբ, որը հանգեցրել է բենզինի մեծածախ գնի անկման: Այս պահին բենզինի մեծածախ գինը մոտ 220 դոլար է մեկ տոննայի դիմաց, կամ մոտ 80 դրամ լիտրի դիմաց: Անգամ նավթի խոշոր արդյունահանող երկիր Ռուսաստանը, որն ունի սեփական նավթավերամշակման արդյունաբերություն, այսօր կանգնած է եվրոպական տարբեր երկրներից էժան բենզինի ներմուծումը կասեցնելու խնդրի առաջ: Բնականաբար, Հայաստանը նման խնդիր չունի: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր