4103 դիտում
14:46 17-03-2020
Բենզինի գնի նվազում ենք կանխատեսում. կլինի հայտարարություն. Գեղամ Գեւորգյան. news.am
Անկախ կորոնավիրուսից, միշտ էլ հիմնական սպառումը իրականացվում է խոշոր ցանցերում, հիմնական ազդեցությունը ունեն խոշոր ներկրողները, իսկ փոքր խանութներում միշտ էլ ապրանքները մի փոքր թանկ են եղել: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/566519.html]News.am[/url]-ը։
«Տոտալ վերահսկողություն անելու անհրաժեշտություն չկա, բայց եթե կունենաք դեպքեր, տվեք մեզ, մենք բազմաթիվ զսպող գործիքներ ունենք: Իրենք գերիշխող դիրք գրավող չեն, բայց մենք ունենք բացատրական աշխատանքներ տանող խումբ, կարծում եմ՝ այս իրավիճակում դա կկիրառենք»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ հաճախ ոչ հավաստի տեղեկատվությունն է խուճապ ստեղծում»,-ասաց նա:
«Դեպք է եղել, որ փոքր դեղատներից մեկը ալկոգելը թանկացրել էր, վարույթ ենք սկսել»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը:
Նա հավաստիացրեց, որ որեւէ ապրանքի գնի բարձրացման համար հիմք չկա, եթե դա պայմանավորված չէ դոլարի փոխարժեքի տատանումով:
«Այս պահին բենզինի գնի հետ կապված վարույթ ունենք: Այսօր ռեգուլյար տեսակի բենզինն արժե 390 դրամ: Մենք հիմա բենզինի գնի նազեցում ենք ակնկալում դրսում, որը որոշակի ժամկետից հետո նաեւ Հայաստանի վրա կանդրադառնա: Նավթի գինը բենզինի ինքնարժեքի մեջ կազմում է 5-10 տոկոս, այսինքն նավթի գնի 30 տոկոս անկումը կարող է բերել բենզինի գնի 3 տոկոս նվազեցման: Շուտով հրապարակում կունենանք բենզինի գնի կանխատեսման հետ կապված դեպի նվազում»:
Նմանատիպ նյութեր
22361 դիտում
14:53 20-06-2018
ՌԴ Կամչատկայում պատգամավորը նիստին ժամանել է ձիով՝ ուշադրություն հրավիրելով բենզինի բարձր գնի խնդրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5591 դիտում
10:49 22-02-2020
«Ռոսնեֆտ-Արմենիա» դուստր կազմակերպությունն ազդում է բենզինի գնի վրա․ «Հայաստանի Հանրապետություն»
537033 դիտում
09:04 31-03-2020
Բենզինի գնի ռեկորդային անկում՝ Հայաստանում. «Ժամանակ»
Այս բաժնից
901 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
634 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
841 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով