ՌԴ Կամչատկայում պատգամավորը նիստին ժամանել է ձիով՝ ուշադրություն հրավիրելով բենզինի բարձր գնի խնդրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Կամչատկայում պատգամավոր Միխաիլ Պուչկովսկին խորհրդարանի նիստին ժամանել է ձիով: Այս մասին հայտնում է «Кам 24»-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ նա մենակ չի եկել. նրան ուղեկցել են ձիերը թամբած 2 երիտասարդ աղջիկներ:
Պատգամավորը նշել է, որ այդ քայլով ուշադրություն է հրավիրում բենզինի բարձր գնի խնդրին:
Անվտանգության ծառայողները թույլ չեն տվել Պուչկովսկուն կայանել «տրանսպորտային միջոցը» ավտոկայանատեղիում և նա ձին թողել է իրեն ուղեկցող երիտասարդ ձիավորների մոտ՝ բակում:
Այս կերպ գոնե բենզին կտնտեսեմ,- հավելել է պատգամավորը: