211652_close_icon
views-count5588 դիտում article-date 10:49 22-02-2020

«Ռոսնեֆտ-Արմենիա» դուստր կազմակերպությունն ազդում է բենզինի գնի վրա․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախորդ տարի ուսումնասիրություններ է արել հետևյալ ապրանքային շուկաներում՝ «բենզին» և «դիզելային վառելիք», «սեղմված գազ», «կարագ», «շաքարավազ» և «կոնյակ»։ Մեզ մանրամասներ հետարքրքեցին, օրինակ՝ «բենզին» և «դիզվառելիք» ապրանքային շուկաների տնտեսավարողների կազմի, ապրանքի ներմուծան ծավալների, իրացման ծավալների, գնային քաղաքականության և այլնի հետ կապված: ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ռուսաստանում գործող խոշոր արդյունահանող և իրացնող կազմակերպությունների կողմից հաճախ նավթամթերքի վաճառքը միջնորդավորված է արվում, մասնավորապես՝ դուստր ընկերությունների միջոցով, ինչը ևս էական ազդեցություն է թողնում բենզինի և դիզվառելիքի իրացման գնի ձևավորման վրա։ Եվ այս կազմակերպությունների կողմից խոշոր ծավալների վառելիքի շրջանառությունը հնարավորություն է ստեղծում արտոնյալ պայմաններով օգտվել որոշ ծառայություններից (օրինակ՝ երկաթուղային փոխադրման)։ Այս համատեքստում կարևոր է այն հանգամանքը, որ մեր երկիր բենզինի և դիզվառելիքի գերակշիռ մասը ներմուծվում ՌԴ-ից: Եվ այստեղից ներմուծվող վառելիքի գերակշիռ ծավալը ձեռք է բերվում «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությունից («ՆԿ «Ռոսնեֆտի» դուստր ընկերությունն է)»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր