51292 դիտում
19:05 28-03-2020
Լարված իրավիճակ Մասիվի գյուղատնտեսական շուկայում. չնայած պարետի հավաստիացումներին, ոմն «Մոլի» տնօրեն Դավիթը շուկան փակել է տվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 28-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Մասիվի շուկայում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շուկայի գործունեությունը դադարեցվել է, ինչը հարուցել էլ հարյուրավոր աշխատակիցների զայրույթը:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում շուկայի աշխատակիցներն ասում էին. «Մենք տեղյակ էինք ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, որոնք ասում էին, որ բոլոր գյուղատնտեսական շուկաներն աշխատում են: Մեր շուկան գյուղատնտեսական չէ՞ր:
Օրեկան մի քանի կոպեկ ենք աշխատում՝ տուն պահելու համար, եթե հրաման չկա, իմաստը ո՞րն էր շուկան փակելու: Բոլոր փողոցներում դրած, առևտուր են անում, կեղտի մեջ կորած, չեն փակում, իսկ մերը՝ փակում: Այն դեպքում, որ մեր շուկայում սանիտարահիգինենիկ պայմանները պահպանվում են, ամեն ինչ վերահսկվում է, Սննդի տեսչությունը եկել, համոզվել է, որ ամեն ինչ նորմալ է:
Ասում են, որ շուկան փակելու հրահանգը տվել է ոմն Դավիթ: Պարետատանից ասել են՝ բացեք, Սննդի տեսչությունից ասել են՝ բացեք, բայց չեն թողնում բացել: Ասում են, այդ Դավիթը «Մոլի» տնօրենն է:
Ու հիմա մեր բոլոր ապրանքները փչանում են, մի մասն արդեն թափել ենք, խոսքը գնում է միլիոնների մասին», ասում էին շուկայի աշխատակիցները:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտնի դարձավ, որ շուկայի գործունեությունը վերսկսելու կարգադրություն է եկել:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19005 դիտում
10:56 19-07-2017
Լարված իրավիճակ Ֆիրդուսի շուկայում. քաղաքապետը սկսել է՝ քանդել շուկան. armtimes.am
1150 դիտում
11:14 18-07-2024
Ադրբեջանը կանգ չի առնում և իր կեղծ խաղաղասիրական հավաստիացումներին զուգահեռ ակտիվ զինվում է. Տիգրան Աբրահամյան