Վիճաբանություն և դանակահարություն՝ Արարատի մարզում․ Արտաշատում ոմն «Մողես» դանակով հարվածել է ոմն «Արոյի տղա Երվանդին»․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ կա ձերբակալված
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ոմն «Մողեսը» դանակով հարվածել է ոմն «Արոյի տղա Երվանդին», իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք՝ թափանցում հարցական, քթի, մեջքի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ «Արտաշատ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և Արտաշատի համայնքային ոստիկանության բաժնի պետ Արտավազդ Սարգսյանը, որտեղ պարզվել է, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Երվանդ Մ․-ն է։
Արարատի քրեական և Արտաշատի համայնքային ոստիկանները ստացված տեղեկություններով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ «Մողեսը» հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Ռոման Կ․-ն, իսկ «Արոյի տղա Երվանդը»՝ Երվանդ Մ․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով պարզվել է նաև, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արազի փողոցի 7 շենքի բակում վիճաբանության ժամանակ, վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որից հետ Ռոման Կ․-ն ձեռքին եղած դանակով 2 անգամ հարվածել է Երվանդ Մ․-ի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին, որի հետևանքով վերջինս ստացել է նշված մարմնական վնասվածքները։
Ոստիկանները նույն օրը Ռոման Կ․-ին Արտաշատ քաղաքից հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին և ձեռնարկում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։