211652_close_icon
views-count19008 դիտում article-date 10:56 19-07-2017

Լարված իրավիճակ Ֆիրդուսի շուկայում. քաղաքապետը սկսել է՝ քանդել շուկան. armtimes.am

Armtimes.am-ը գրում է. «Այսօր վաղ առավոտից՝ ժամը 06:00-ի սահմաններից, Երևանի քաղաքապետարանի առևտրի, սպասարկման և հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները Տիգրան Մեծ պողոտայում գտնվող Ֆիրդուսի տոնավաճառի ետնամասում էին: Մոտ 20 աշխատակից՝ բանվորական ուժի օգնությամբ փորձում է ապամոնտաժել տոնավաճառը: Նրանք նաև գիշերը էքսկավատոր են մտցրել շուկային հարող տարածք: Ժամը 06:30-ից նրանք աշխատանքները դադարեցին, քանի որ շուկային հարող բնակելի տների բնակիչները՝ լսելով նրանց ձայները, դուրս գալով տներից փակեցին քաղաքապետարանի աշխատակիցների ճանապարհը՝ մտավախություն ունենալով, որ եթե քանդվի շուկան, հետագայում էլ կքանդվի իրենց տները, որոնք հանրային գերակա շահ է ճանաչվել, սակայն դեռևս ոչ բոլորն են փոխհատուցում ստացել: Քաղաքապետարանի առևտրի և սպասարկման բաժնի աշխատակիցներ Արարատ Մկրտչյանը և նույն բաժնի մեկ այլ աշխատակից փորձում էին բանակցելու միջոցով ապամոնտաժում իրականացնել: Վերջիններիս պնդմամբ՝ քաղաքապետարանը երկու ամիս ժամանակ էր տրվել շուկայի առևտրականներին այլ առևտրային տարածք տեղափոխվելու նպատակով, սակայն նրանք չեն տեղափոխվել, իսկ այժմ պետք է ապամոնտաժել շուկան, որպեսզի ճանապարհ բացեն հետագա կառուցապատման համար: Դիմելով քաղաքապետարանի աշխատակիցներին առևտրականներն ասում էին, որ գրավոր դիմել են քաղաքապետարան, որպեսզի մինչև այս տարվա վերջ կարողանան աշխատել, սակայն դեռ պատասխան չեն ստացել: «Լավ, համայնքի ճանապարհն ա, համայնքապետը որոշել է, որ ճանապարհը պետք է մաքրվի, շուկան չի լինելու»,- դիմելով առևտրականներին ասաց Արարատ Մկրտչյանը: Մինչ այդ քաղաքացիների պահանջով էքսկավատորը հեռացվեց շուկայի ցանկապատի մոտից, բայց առևտրականները չեն հեռանում շուկայի մուտքի մոտից: Տարածքում ոստիկաններ էլ կան, որոնց միջամտության կարիքը դեռ չի զգացվում; Քանի դեռ բանվորները փորձում են քանդել շուկայի տոպրակներով հարմարեցված ծածկը, բնակիչներն ու շուկայի աշխատակիցները ընդհատում են նրանց աշխատանքը»: Մանրամասն՝ [url=http://www.armtimes.com/hy/article/117882]սկզբնաղբյուր[/url] կայքում:

Նմանատիպ նյութեր