211652_close_icon

«Բանտից հետո կյանքը դժվար է, բայց պետք է առաջ շարժվել և չվհատվել»․ «Դարձիր օրինակ» շարքի հերոսուհին այժմ զբաղվում է սիրած աշխատանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3487 դիտում article-date 23:27 24-03-2020
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը նախկին դատապարտյալ, այժմ՝ արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի է։ Նա նշում է, որ հասարակությունում վերասոցիալականացման հարցերում մեծ դժվարությունների է բախվել․ գործատուները չեն ցանկացել աշխատանք առաջարկել՝ տեղեկանալով, որ նախկինում դատապարտված է եղել։ Հակառակ դժվարություններին՝ նա այժմ աշխատանք է գտել և զբաղվում է սիրած գործով։ «Բանտից հետո կյանքը դժվար է, բայց պետք է առաջ շարժվել և չվհատվել»,- ասում է նկարչունին։ Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը և կկոտրեն հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը։ Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։ Մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր