Արցախի ՊԲ-ում շարունակվում են կորոնավիրուսի տարածումը կանխելու հակահամաճարակային միջոցառումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող հակահամաճարակային միջոցառումները:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Այդ գործընթացների շրջանակներում ամենօրյա ռեժիմով քլորակրի և պրեսեպտի լուծույթներով կատարվում են սոցիալ-կենցաղային օբյեկտների, ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկայի ախտահանիչ գործողություններ: