18073 դիտում
16:45 16-03-2020
Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ
Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ):
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական [url=https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2754033957966080]էջում[/url] գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Նա նշել է, որ մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Ըստ այդմ` մարտական խնդիրներին չառնչվող պլանային, ոչ հրատապ դահլիճային միջոցառումները չեղարկվել են։
«Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է:
Զինծառայողների հարազատներին հորդորում ենք իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին:
ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգենիայի պարագաներով և այլ միջոցներով»,-ասված է գրառման մեջ:
Ստեփանյանը հավելել է, որ զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 քաղաքացի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Կորոնավիրուսով վարակվածների թվում գերակշռում են Էջմիածնի բնակիչները, քանի որ Իտալիայից վերադարձած և վարակված մի կին մասնակցություն էր ունեցել նշանադրության արարողության ու սերտ շփում ունեցել մեծ թվով մարդկանց հետ։
Նմանատիպ նյութեր
4634 դիտում
18:58 02-02-2018
Համատեղ միջոցառումներ՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով
973 դիտում
14:40 04-03-2016
ՍԱՊԾ-ն կիրականացնի միջոցառումներ՝ կանխելու ժանտախտի հարուցիչի ներթափանցումը Հայաստան
2533 դիտում
11:22 24-03-2020
Արցախի ՊԲ-ում շարունակվում են կորոնավիրուսի տարածումը կանխելու հակահամաճարակային միջոցառումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
586 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
517 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը
559 դիտում
11:34 23-11-2024
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան (տեսանյութ)