211652_close_icon
views-count46094 դիտում article-date 12:54 22-03-2020

Ավտովթար Երևանում. բախվել են ՊՆ ծառայողի BMW-ն և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի մասնաճյուղի ղեկավարի BMW-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Ազատամարտիկներ և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 61-ամյա Մարտին Պ.-ի վարած BMW մակնիշի 70 VP 770 և 27-ամյա Մարտուն Խ.-ի վարած BMW մակնիշի 36 QL 014 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մարտուն Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայակն գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Կիրկոոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մարտին Պ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես օպերատոր, իսկ Մարտուն Խ.-ն՝ «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում ՝ մասնաճյուղի ղեկավար: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր