19307 դիտում
22:58 20-03-2020
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրությունը խախտողների համար պատիժ սահմանող փոփոխությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/567356.html?fbclid=IwAR0rrTtIZYx8-UPO-YSgrpNPjaScQT8edSvTpERK27ew24bGz4ophh72G5s]News.am[/url]-ը գրում է. Ազգային ժողովն այսօր՝ մարտի 20–ին, արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթին։
Կողմ քվեարկեց 102, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։
Երկրորդ ընթերցումը նշանակվեց երկուշաբթի ժամը 11–ին։
Նշենք, որ փոփոխություններով սահմանվում է, որ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, ինչպես նաեւ լրացվում է 11-րդ մասը, հետեւյալ բովանդակությամբ. «Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի վճարում նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով։
Քրեական օրենսգրքում լրացում է կատարվում 277.1 հոդվածում. «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
13:13 03-06-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք դեպքերում նախատեսվածից մեղմ պատիժ նշանակելու մասին օրենքի նախագիծը
1627 դիտում
12:58 23-01-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունները
3078 դիտում
15:33 07-03-2019
Մինչև 16 տարեկանների և հղի կանանց նկատմամբ ավելի մեղմ պատիժ սահմանող դրույթը հավանություն ստացավ
Այս բաժնից
610 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
820 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
835 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են