«Դարձիր օրինակ»․ կինը ընտանիքի կարիքների համար սկսել է պատրաստել կիսաֆաբրիկատներ և դարձել մարզում առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ»
շարքի առաջին կին հերոսը կիսաֆաբրիկատների արտադրության հիմնադիր Լուսինե Բարաթյանն է, ով բնակվում է
Վանաձոր քաղաքում։ Նա ընտանիքի կարիքների համար սկսել է պատրաստել կիսաֆաբրիկատներ տնային
պայմաններում և աստիճանաբար դարձել մարզում առաջատար։
«Ես վառ օրինակ եմ, որ զրոյից սկսելով հասել եմ այս կետին»,- ասում է կին գործարարը։
Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված
պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ
օրինակը։
Մանրամասները՝ տեսանյութում։