211652_close_icon
views-count47803 դիտում article-date 18:45 07-03-2020

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հրշեջները՝ վտանգելով իրենց կյանքը, մի քանի ժամ պայքարել են անվադողերի խոշոր հրդեհի դեմ. կրակը տեսանելի էր մի քանի կիլոմետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի՝ Մրգաշեն գյուղի վարչական տարածքում անվադողեր են այրվում և կա հրդեհի տարածման վտանգ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Կրակն այնքան ուժեղ էր, որ տեսանելի էր մի քանի կիլոմետրից և եթե հրշեջները օպերատիվ չգործեին, հնարավոր է, այլ հատվածներ էլ կրակի մատնվեին, քանի որ իր սև գործն էր անում քամին, սակայն շնորհիվ հրշեջների, ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ: Ըստ նախնական տեղեկությունների, կրակի հետևանքով այրվել են մոտ 1500 հատ հնամաշ անվադողեր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր