50440 դիտում
12:32 08-06-2021
Արտակարգ իրավիճակ՝ Նուբարաշենի աղբավայրում. հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, մի քանի ժամ է՝ պայքարում են կրակի ու ծխի դեմ, որը տեսանելի է Երևանի տարբեր հատվածներից ու Մասիս քաղաքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի աղբավայրում։ Ուժեղ կրակն ու ծուխն անգամ տեսանելի են Երևանի տարբեր թաղամասերից ու Մասիս քաղաքից։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրշեջներին օգնում են աղբավայրի աշխատակիցներն ու Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի ծառայողները։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով հրդեհաշիջման համար անընդհատ հրշեջներին ջուր են մատակարարում քաղաքապետարանի ջրատարները։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներն իրենց ավտոմեքենաները չկայանեն, որ հրշեջները կարողանան անվտանգ աշխատել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխն իր սև գործն են անում և դժվարացնում հրշեջների ու աղբավայրի աշխատակիցների գործը, իսկ հրշեջները շատ հատվածներում վտանգելով իրենց կյանքը՝ ռետինե խողովակներով ջուր են հասցնում ու մարում են կրակի օջախները։ Հավանաբար, այս աշխատանքները կտևի մի քանի օր, քանի որ տարածքը բավականին մեծ է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 273+
273+