61160 դիտում
20:03 27-06-2020
Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում. տասնյակ հրշեջներ՝ վտանգելով իրենց կյանքը, պայքարում են կրակի տարածման դեմ. ծուխն ու կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից, հայտարարվել է ԲԻՍ-1. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ Իրավիճակների Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը պայքարում են Երևան քաղաքի Հրազդանի կիճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ առաջացած խոշոր հրդեհի դեմ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի ուղղություններով են պայքարում կրակի դեմ և նրանց աշխատանքը բավականին բարդանում է քամու պատճառով:
Այս պահին հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակի օջախները, սակայն շատ տեղերում, քանի որ հսկայական ժայռաբեկորներ են, հնարավոր չէ ավտոմեքենաներով մոտենալ ու ստիպված հրշեջները որոշ հատվածներում մոտ 1 կմ ոտքով են մոտենում՝ իրենց հետ տանելով նաև հրդեհաշիջման համար անհրաժեշտ պարագաները:
Տեղում աշխատանքները ղեկավարում է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գրիգորյանը:
Աշխատանքներին էլ օնլայն եղանակով հետևում են Արտակարգ Իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու Փրկարար ծառայության տնօրեն, Փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ որոշ տեղերում հրշեջները վտանգում են իրենց կյանքը, որպեսզի մոտենան կրակ օջախներին:
Ճիշտ է, հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ-1, սակայն հրշեջներին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել ու այս պահին իրականացվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի նոր օջախներ հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 259+
259+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)