6679 դիտում
11:50 07-03-2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 100 հազարի
Աշխարհի տարբեր երկրներում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 102 հազարից, մահացել է մոտ 3500 մարդ, ավելի քան 57 հազարը առողջացել է։
Տվյալները հրապարակել է South China Morning Post թերթը։
Ըստ թերթի՝ ամենաշատ մահացածները, ինչպես նաև առողջացածները Չինաստանից են։ Տեղի իշխանություններն էլ հայտարարում են, որ համաճարակը նահանջ է ապրում։
Չինաստանի առողջապահության հարցերով հանձնաժողովի տվյալների համաձայն՝ վերջին օրերին հիվանդանոցներից դուրս է գրվել 1678 մարդ, իսկ 4873 մարդ՝ կարանտինից։
Մահացածների թվով երկրորդը Իտալիան է, այնտեղ նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 197 մարդ։ Այդ երկրում վարակվածների թիվը մոտեցել է 5000-ին։
Նմանատիպ նյութեր
7158 դիտում
10:10 23-03-2020
Ողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 300 հազարի
4579 դիտում
12:49 15-05-2020
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 4.5 միլիոնը, զոհերի թիվը հասել է 302 հազարի
24506 դիտում
11:58 23-02-2020
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 77 հազարի, զոհերի թիվը գերազանցել է 2400-ը
Այս բաժնից
823 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
928 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
751 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի