211652_close_icon
views-count43276 դիտում article-date 21:32 05-03-2020

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Lada-ն ու Toyota Camry-ն. «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենը, գլխավոր հաշվապահն ու հաշվապահը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ, 56-ամյա Արթուր Միքայելյանի վարած Lada 21101 մակնիշի 029 ԼՏ 08 համարանիշի և Ոսկետափ գյուղի բնակիչ, 72-ամյա Գոռ Գաբրիելյանի վարած Toyota Camry մակնիշի 67 AՍ 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Միքայելյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 72-ամյա Ռաֆայել Զուլալյանը, 65-ամյա Գագիկ Գասպարյանը և 51-ամյա Արման Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lada-ի վարորդը աշխատում է «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ում: Վիրավորներից Գ. Գասպարյանը աշխատում է «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, Ա. Բարսեղյանը աշխատում է «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ--ում ՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Ռ. Զուլալյանը՝ «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ում ՝ որպես հաշվապահ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր