97318 դիտում
23:44 18-04-2020
Արտակարգ դեպք Երևանում. Ավանում բախվել են Toyota Camry-ն և Lada-ն, որից հետո Lada-ի վարորդն ու ուղևորները հարձակվել են Toyota-ի վարորդի վրա, վնասել նրան և ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:00-ի սահմաններում, Սաֆարյան-Վախթանգ փողոցների խաչմերուկում, Ավանի գերեզմանների դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 42-ամյա Արտաշես Ն.-ի վարած Toyota Camry մակնիշի 51 ՍZ 005 համարանիշի և դեռևս ինքնությունը չպարզված վարորդի կողմից վարած Lada մակնիշի M 079 MK 750 RUS համարանիշի ավտոմեքենաները
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեխաբախտաբար տուժաներ չեն եղել, սակայն վթարից հետո Lada-ի միջից դուրս եկած մի քանի հոգի հարձակվել են Toyota-ի վարորդի ևվրա, հարվածել են նրան, դիտավորյալ կոտրել ավտոմեքենայի առջևի և հետևի հողմապակիները, հետևի լուսարձակները և ձախակողմյան կողային հայելին և դիմել փախուստի:
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 53 խումբը տեղում օգնություն է ցուցաբերել Արտաշես Ն.-ին, որից հետո նրան տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորները:
Դեպքի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Մանուկ Սիմոնյանն ու Արմեն Մանուշյանը:
Ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերեցին փախուստի դիմած, ռուսական համարանիշներով ավտոմեքենան՝ դեպքի վայրից մոտ 700 մետր հեռավորության վրա:
Վթարի փաստով Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում,իսկ խուլիգանության, ծեծի և ուրիշի գույքը միտումնավոր փչացնելու փաստով նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում:
Toyota-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա սթափ է:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վթարի մասնակից Lada-ի վարորդին և նրա հետ գտնվող անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ավտոմեքենան էլ տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2173 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)