73584 դիտում
11:56 04-03-2020
Մինչ որոշ «հնարամիտ» հայեր փորձում էին շահույթ հետապնդել, «Սավ Գրուպ» ընկերության անդամները 2000-ից ավելի քաղաքացու բաժանեցին անվճար դիմակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. armenpress.am
Երևանում անվճար դիմակներ բաժանեցին անցորդներին՝ հստակ ուղերձով՝ կարևորը միայն գումար աշխատելը չէ, մարդասիրական քայլերը մեծ ազդեցություն կարող են ունենալ կորոնավիրուսի վարակով պայմանավորված լարված այս օրերին: Բժշկական դիմակներ և ձեռնոցներ ներկրող «Սավ գրուպ» ընկերության անդամները Հանրապետության հրապարակում իրականացրին իրենց մարդասիրական ակցիան, 2000 և ավելի քաղաքացու բաժանեցին անվճար դիմակներ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար:
«[url=https://armenpress.am/arm/news/1007147.html?fbclid=IwAR1q3KPMYffMRVopoSJ6ipFKh_BL9CRoSTXh1YhzoZGmb4tJVjoBuMahlTc]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ընկերության համահիմնադիր Արամ Ստեփանյանը նշեց, որ ակցիան կրում է «Անվճար բժշկական դիմակներ՝ մեկ ժպիտի դիմաց» խորագիրը:
«Մենք յուրաքանչյուր քաղաքացու տալիս ենք 4-ական դիմակ, որպեսզի բոլորը կարողանան պայքարել նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Իմ այս քայլով ցանկանում եմ օրինակ լինել այլ ներմուծողների համար, քանի որ սա այն ժամանակը չէ, երբ պետք է միայն գումար աշխատել և գները թանկացնել»,- նշեց Ստեփանյանը:
Նա շեշտեց, որ ընդհանուր առմամբ ընկերության անդամները բաժանեցին մոտ 10 հազար բժշկական դիմակ:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ: Առաջին դեպքի ախտորոշումից հետո Հայաստանում անց է կացվել ևս 17 անձի թեստավորում, և բոլորը բացասական պատասխանով են եղել, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4525 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
838 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
850 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան