211652_close_icon
views-count37251 դիտում article-date 21:57 18-06-2020

Ավտովթար Երևանում. Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Nissan-ը, Niva-ն ու Lada-ն. Ճանապարհային ոստիկաններն էլ դիմակներ չունեցող քաղաքացիներին պաշտպանիչ դիմակներ էին տալիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Nissan, ВАЗ 2121 և Lada մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր պարզում են վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ առանց պաշտպանիչ դիմակի էին ու ճանապարհային ոստիկանները իրենց ավտոմեքենայի միջից նրանց էին տալիս դիմակներ ու հորդորում էին, որպեսզի բոլորը պահեն սոցիալական հեռավորությունն ու կրեն պաշտպանիչ դիմակներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր