8264 դիտում
23:18 24-10-2020
«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Վլադիմիր Սոլովյով. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան Соловьёв LIVE ալիքի ուղիղ եթերում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանություններին, այնուհետև հասկացրել ադրբեջանցի հետևորդներին, որ Ղարաբաղը պատմականորեն պատկանում է հայ ժողովրդին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/24/solovyov/3426940?fbclid=IwAR12E-hkMZCxh-UXXKp81Gzi1FGs8zLlIBMQPrLgPHBoQ6lQGKo2Vth68m0]Tert.am[/url]-ը:
«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը եղել Ադրբեջանի տարածք: Ղարաբաղի խանությունը ժամանակին մտել է Ռուսական կայրսրության կազմի մեջ, այլ ոչ թե Ադրբեջանի: Խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, ոչ թե շրջանների: Այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր: Կարող եք ձեր հեքիաթները, օրինակ, ալբանացիների մասին, պատմել ում ուզում եք: Միևնույնն է, ոչինչ չեք փոխի: Այնտեղ հայկական խաչերն են, հայկական շիրիմներ, հայկական եկեղեցի: Դա պատմությունն է»,-շեշտել է Սոլովյովը՝ հարցադրում անելով՝ մի՞թե ինքնավար մարզերը ինքնորոշման իրավունք չունեն:
Եթերի ավարտին Սոլովյովը միացել է ներկա պահին Գորիսում գտնվող ռուս լրագրող Իգոր Ժդանովին, որը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցիները նախօրեին ռմբակոծել Ստեփանակերտը, որտեղ այդ պահին գտնվել էր ինքը: Լրագրողը շեշտել է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է դիվանագետների կողմից սահմանվող հրադադարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8909 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Այս բաժնից
1168 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1045 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1105 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»