Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցավ խոկում, իսկ հետո եկեղեցու երիտասարդաց միության անդամները աղի բլիթներ բաժանեցին հավատացյալներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 10-ին, Գյումրու Սբ. Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցավ խոկում՝ Տեր Փավստոս քահանա Սեգսյանի բանախոսությամբ։ Խոսվեց սիրո և սիրված լինելու մասին։
Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոկման ավարտին Շիրակի թեմի Յոթ վերք եկեղեցու երիտասարդաց միությունը կազմակերպեց աղի բլիթներ բաժանելու միջոցառումը, եղավ նաև ներկայացում։
IDEA studio-ի դերակատարը Սբ. Սարգսի կերպարով շրջում էր փողոցներով և բարեմաղթանքներով բլիթներ էր բաժանում բոլոր երիտասարդներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի