211652_close_icon

Չենթարկվել խուճապի և անհարկի շահարկումներին, որոնք կարող են տարածել միայն հոգով գաճաճները. Արմեն Մուրադյան

views-count3646 դիտում article-date 11:36 02-03-2020
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը կապված երկրում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքի հետ մի քանի խորհուրդներ է տվել: «Սիրելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս փորձությունը: Վստահ եմ, որ թե´ազգային, թե´ քաղաքացիական ինքնագիտակացությունը կհաղթահարի բոլորիս մտահոգությունները: Ուստի կոչ եմ անում. 1. սառնասիրտ ու առանց խուճապի ենթարկվել պատկան մարմինների բոլոր ցուցումներին, 2. հետևել և ի գիտություն ընդունել միայն հավաստի, պաշտոնական տեղեկատվությունը, 3. չենթարկվել խուճապի և անհարկի շահարկումներին, որոնք կարող են տարածել միայն հոգով գաճաճները, 4. անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից համախմբվել պետական լիազոր մարմնի շուրջ և կատարել բժիշկների հորդորները: Վստահ եմ, որ մեր բժիշկները, բուժքույրները իրենց պարտքը կատարում են անմնացորդ և կհաղթահարեն մեզ բաժին հասած այս փորձությունը ևս: Ճանաչում եմ և փորձություն եմ անցել մեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թիմի հետ: Միանշանակ հավաստիացնում եմ ձեզ, որ նրանք իրենց գործի գիտակն են և հաղթահարել են բազմաթիվ փորձություններ: Ուզում եմ, հատուկ շնորհակալություն հայտնել, ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր Բուժաշխատողներին...Կեցցեք, դուք: Բոլորիս առողջություն!!!»,- [url=https://www.facebook.com/650745045088039/photos/a.652967221532488/1486732991489236/?type=3&theater]գրել [/url]է նա:

Նմանատիպ նյութեր