211652_close_icon
views-count2128 դիտում article-date 22:54 21-02-2020

Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվել է 5000 քմ խոտածածկույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 21-ին, ժամը 18:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հրաձգարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շլորկուտ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:12-ին: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից 2 աշխատակից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր