211652_close_icon

Թթուջուր գյուղի հանդամասում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

views-count3166 դիտում article-date 23:01 04-09-2021

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղին պատկանող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: 

Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակերի նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:42-ին, մարվել` 16:02-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

Նմանատիպ նյութեր