211652_close_icon
views-count2186 դիտում article-date 18:23 12-02-2020

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Վերներին

«Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: 23-ամյա գերմանացու տրանսֆերով շահագրգռված է անձամբ Յուրգեն Կլոպը: Նշվում է, որ «Լիվերպուլն» արդեն կապ է հաստատել խաղացողի գործակալների հետ: Ներկա պահին կողմերը համաձայնության չեն եկել: Վերների հրաժարագինն այս ամռանը կկազմի 60 մլն եվրո: Այս մրցաշրջանում Վերները Բունդեսլիգայի 21 խաղում դարձել է 20 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր