211652_close_icon
views-count3224 դիտում article-date 23:16 10-02-2020

Ունաի Էմերի. «Արսենալի» որոշ աստղեր պահանջում էին ավելին, քան՝ թիմին էին տալիս

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է ակումբում իր աշխատանքի շրջանին: ««Արսենալը» ակումբ էր, որը երկու տարի գլորվում էր, երբ ես եկա: Մենք կանգնեցրինք անկումն ու սկսեցինք ակումբի վերակազմավորումը՝ հասնելով մինչև Եվրոպայի լիգայի եզրափակիչ և ԱՊԼ-ում 5-րդ տեղ՝ «Տոտենհեմին» զիջելով ընդամենը մեկ միավոր: Ընդ որում, մենք վերջին հինգ խաղում ընդամենը մեկ միավոր վաստակեցինք: Ամեն ինչ գնաց ոչ այնպես, ինչպես նախատեսել էինք: Բայց դա լավ մրցաշրջան էր և մենք հասկանում էին, թե ինչպես զարգանալ: Սակայն մենք կորցրեցինք չորս ավագի. Կոսելնիին, Չեխին, Ռեմզիին և Մոնրեալին: Դրանք անհատականություններ էին, որոնք պակասում էին մեզ այս մրցաշրջանում, որպեսզի մնանք զարգացման ուղու վրա: Իսկ որոշ աստղեր չէին ցուցաբերում անհրաժեշտ վերաբերմունք գործին և պահանջում էին ավելին, քան՝ թիմին էին տալիս: Այդ ամենը հաշվի առնելով, մեզ ժամանակ էր պետք, որպեսզի անցնեինք «Արսենալի» զարգացման նոր փուլի, ինչպիսին ես էի ցանկանում», ասել է Էմերին:

Նմանատիպ նյութեր