Ունաի Էմերի. Ես լավատես եմ և հավատում եմ իմ թիմին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ առաջին խաղում ԲԱՏԵ-ից կրած [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/15/1117489/]պարտությունը[/url] (0:1):
«Մենք պարտվել ենք: Ուրախանալու բան չկա: Առաջին խաղակեսում մենք պահեր շատ ունեցանք, բայց ԲԱՏԵ-ն պաշտպանությունում հստակ էր խաղում:
Ընդմիջումից հետո էլ մենք շանսեր ունեցանք, սակայն մրցակիցը հիանալի էր խաղում պաշտպանությունում: Հուսով եմ, որ մեկ շաբաթ անց բոլորովին այլ խաղ կլինի:
Հիասթափված եմ, որ Լյակազետը կարմիր քարտ [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/15/1117523/]ստացավ[/url]: Ցավոք, նա պատասխան խաղում մեզ չի օգնի:
Վստահ եմ, որ «Արսենալը» հաջորդ խաղում կհաղթի: Ես լավատես եմ և հավատում եմ իմ թիմին: Վստահ եմ, որ կարող եմ մրցավեճում բեկում մտցնել, որպեսզի առաջ շարժվենք», ասել է Էմերին: