Ունաի Էմերի. Ուրախ եմ, որ «Արսենալի» պատմության նոր էջ եմ բացելու
«Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է իր [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/23/1096689/]նշանակումը[/url]:
«Ես շատ ուրախ եմ միանալ մեծագույն ակումբներից մեկին: «Արսենալը» ամբողջ աշխարհում հայտնի և սիրելի իր խաղաոճի, երիտասարդ խաղացողներին տեղ տալու, ֆանտաստիկ ստադիոնի և նրա համար, թե ինչպես է աշխատում ակումբը:
Ուրախ եմ, որ ինձ հանձարարված է սկսել նոր կարևոր էջ՝ «Արսենալի» պատմության մեջ: Ես հանդիպել եմ թիմի ղեկավարների՝ Սթեն և Ջոշ Կրոնկեների հետ, նրանք մեծ ամբիցիաներ ունեն, ձգտում են ապագայում մեծ հաջողությունների հասնել:
Շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք դա միասին անել, և հույս ունեմ ստեղծել յուրահատում պահեր և հուշեր յուրաքանչյուրի համար, ով սիրում է «Արսենալը»: