Ունաի Էմերի. «Տոտենհեմի» հետ հանդիպումը մեծ մարտահրավեր է «Արսենալի» համար
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է ԱՊԼ-ի 14-րդ տուրում «Տոտենհեմի» հետ հանդիպմանը:
«Այժմ ես մտածում եմ միայն կիրակօրյա խաղի մասին: Դա մեծ հանդիպում է մեր և մեր երկրպագուների համար, դա մեծ մարտահրավեր է: «Տոտենհեմը» մեզանից 3 միավոր շատ ունի:
Պոչետինոյի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ: Երբեմն մենք հանդիպել ենք Իսպանիայում, մի քանի անգամ շփվել ենք: Նրա թիմի խաղը լավ կազմակերպված է, լավ ֆուտբոլիստներ ունի», ասել է Էմերին:
Լոնդոնյան դերբին կկայանա դեկտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 18:05-ին: