211652_close_icon
views-count3600 դիտում article-date 18:11 10-02-2020

Երևանից «երևում» է Տոկիոն

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան «Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր հանդիպել է լրագրողների հետ: Նա ասել է, որ Տոկիոն գրեթե պատրաստ է հուլիսի 24 –ին մեկնարկող օլիմպիական խաղերին: Դեսպանը հիշեցրել է 1964թ. իր երկրի մայրաքաղաքում անցկացված ամառային օլիմպիական խաղերի և 2011թ. Ճապոնիային միաժամանակ << խոցած >> երկրաշարժի և ցունամիի մասին: Այժմ բնության պատճառած աղետներից գրեթե հետք չի մնացել: Անդրադառնալով մարզական ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի համագործակցությանը, Յամադան ասել է, որ օլիմպիական խաղերից հետո Հայաստանի ըմբշամարտի հավաքականը կհյուրընկալվի Ճապոնիայի Մինամիայզու քաղաքում: Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում մարզաձևը հարուստ ավանդույթներ ունի: Իսկ Մինամիայզու քաղաքի բնակիչները սիրում են այդ մարզաձևը: Յամադան շեշտել է, որ իր երկիրն անելու է ամեն ինչ` խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար: Աշխարհում տարածվող կորոնավիրուսի մասին խոսելով, Ջուն Յամադան հույս է հայտնել, որ մոտեցող գարնան հետ վիրուսը կնահանջի: Տոկիոյի ամառային օլիմպիական 32 –րդ խաղերի մեկնարկին մնացել է 164 օր:

Նմանատիպ նյութեր