211652_close_icon

Տոկիոն և Փխենյանը գաղտնի հանդիպում են անցկացրել

views-count980 դիտում article-date 21:16 11-09-2014
Ճապոնիայի ԱԳՆ֊ի ներկայացուցիչը գաղտնի հանդիպում է անցկացրել Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարարության ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է «Киодо» գործակալությունը՝ հղում անելով հանդիպմանը մոտ կանգնած աղբյուրներին։ Ըստ աղբյուրների տվյալների, բանակցությունները նվիրված են եղել Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայության կողմից 1970–1980 թթ․ առևանգված Ճապոնիայի քաղաքացիներին։ Նշվում է, որ հանդիպումն անցկացվել է սեպտեմբերի 6֊ից 7֊ը՝ Պեկինում։

Նմանատիպ նյութեր