Տոկիոն բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Կուրիլներում դիվիզիա տեղակայելու ծրագրի հետ կապված
Ճապոնիայի նախարարների կաբինետի ղեկավար Յոսիհիդե Սուգան իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ կապված Կուրիլյան կղզիներում ընթացիկ տարում դիվիզիա տեղակայելու ՌԴ-ի պլանների հետ, հաղորդում է Tass-ը։
«Մենք ուշադիր հետևում ենք 4 կղզիներում Ռուսաստանի գործողություններին։ Այս պահին հավելյալ տեղեկություն ենք հավաքագրում՝ կապված վերջերս դիվիզիա տեղակայելու նրանց ծրագրի հետ և փետրվարի 22-ին ու 23-ին բողոքի նոտա ենք հղել դիվանագիտական ճանապարհներով»,-ասել է ճապոնացի նախարարը։
Սուգան նաև հանդես է եկել այդ խնդրի շուրջ բանակցությունները շարունակելու և փոխզիջումներ գտնելու նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ կուրիլյան 5 անանուն կղզիներ անվանակոչվեցին, ինչն առաջացրեց Ճապոնիայի դժգոհությունը։