211652_close_icon
views-count120521 դիտում article-date 16:42 09-02-2020

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. Ճանապարհային ոստիկանության դասակի հրամանատարն ու ավագ տեսուչը մի քանի ժամ է, ձնաբքի պատճառով փակված ճանապարհին ծառայություն են կատարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով մարզերի գյուղամիջյան բազմաթիվ ճանապարհներից չմաքրած ձյունը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար: Ուժեղացված ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկաններն ու Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին անանցանելի վիճակ է ստղեծվել Կոտայքի մարզի Զորավան, Բուժական ճանապարհին: Անգամ ամենագնացները չեն կարողանում հաղթահարել այդ վիճակը: Վաղ առավոտվանից նշված վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի, ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ: Ճանապարհային ոստիկանները հորդորում են վարորդներին, որպեսզի նշված հատվածով չերթևեկեն, քանի որ դեռ ճանապարհը պատկան մարմինների կողմից չի մաքրվել: Արդեն 4 ժամից ավելի է, դասակի հրամանատարն ու ավագ տեսուչը հայտնվել են Արթին պապի օրը. սպասում են, որպեսզի պատասխանատուները ժամանեն ու կատարեն ճանապարհի մաքրման աշխատանքներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր