128733 դիտում
10:22 25-05-2019
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատարն ու դասակի հրամանատարը բժիշկների հետ փրկել են քաղաքացուն, ում կյանքը թելից է կախված եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզոմ; Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը Երևան-Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 48 կմ հատվածում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ դեպի Գավառի ուղղությամբ Volkswagen մակնիշի ավտոմեքենա է կանգնած, և ուղևորը օգնություն է ակնկալում քաղաքացիներից։
Վաշտի և դասակի հրամանատարները կանգնում են և տեսնելով, որ վարորդը գունատված է, ահազանգում են Գավառի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն Գավառի հիվանդանոցից ժամանած բժիշկների խումբը տեղում զննելով հիվանդին՝ հայտնում են, որ նրան պետք է շտապ վիրահատություն, քանի որ նրա կյանքը թելից է կախված, ու քանի որ շտապօգնության ավտոմեքենան չի կարող վիրավորին շտապ հասցնել հիվանդանոց, ճանապարհային ոստիկաններն իրենց ծառայողական ավտոմեքենայով բժշկի ուղեկցությամբ տեղափոխում են Գավառի բժշկական կենտրոն։
Արդեն տեղում բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչ Արամ Ավետիսյանը բժիշկների հետ միասին կարողանում են փրկել քաղաքացու կյանքը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքացու ինքնազգացության վատացման պատճառը եղել է վայրի մեղվի կողմից նրա պարանոցի հատվածում խայթելը, իսկ բժիշկներն էլ ասում էին, որ եթե հաշված րոպեների ընթացքում նրան չհասցնեին հիվանդանոց, հնարավոր է՝ կյանքը փրկել չհաջողվեր։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կատարվածի մասին վարորդի ընկերը, ով եղել է ավտոմեքենայում ու ականատես է եղել ոստիկանների ու բժիշկների պրոֆեսիոնալ գործողություններին, ֆեյսբուքյան իր էջի միջոցով շնորհակալություն է հայտնել։
Վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը
[img]https://st0.shamshyan.com/editor/0285845001558765639993748.jpg[/img]
Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչ Արամ Ավետիսյանն է
[img]https://st0.shamshyan.com/editor/0949274001558765648334213.jpg[/img]
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+