211652_close_icon
views-count3502 դիտում article-date 21:00 07-02-2020

Քրիստոֆ Դյուգարի. «Բարսելոնան» ծաղրածուների ակումբ է

«Բարսենոլայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող, 1998թ. աշխարհի չեմպիոն Քրիստոֆ Դյուգարին քննադատել է կատալոնական ակումբին: «Դա ծաղրածուների ակումբ է: Ամեն ինչ թարս ու շիտակ են անում: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանք ծրագիր չունեն: «Բարսելոնան» բազմաթիվ խնդիրներ ունի, որոնցից ամենավատը՝ վատ համբավն է: Նման մակարդակի ակումբում չափից դուրս շատ են այն մարդիկ, ովքեր անհրաժեշտ որակներ չունեն», ասել է Դյուգարին:

Նմանատիպ նյութեր