Անգլիայի Պրեմիեր լիգան հայտնել է հունվար ամսվա՝ ԱՊԼ-ի լավագույն մարզչի անունը:
Ինչպես և սպասվում էր, մրցանակը շնորհվել է «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպին, որի գլխավորությամբ թիմը հունվարին անկացրած 5 խաղերում տարել էր 5 հաղթանակ, գնդակների 13:1 տպավորիչ հարաբերակցությամբ: Քվեարկության արդյունքներով գերմանացի մասնագետը առաջ է անցել Խոսեպ Գվարդիոլայից («Մանչեսթեր Սիթի»), Ռալֆ Հազենհութլից («Սաութհեմփթոն») և Նայջել Փիրսոնից (Ուոթֆորդ):
Սա ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Կլոպի հինգերորդ մրցանակն էր: Այսպիսով, նա գերազանցեց Գվարդիոլայի ռեկորդը, ով 2017/2018 մրցաշրջանում չորս անգամ ստացել էր այս մրցանակը։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Յուրգեն Կլոպը գերազանցեց Գվարդիոլայի ռեկորդը
2020.02.07 18:20


Twitter
Вконтакте
Одноклассники