Ջանլուիջի Բուֆֆոնը գերազանցեց Սարգիս Հովսեփյանի ռեկորդը
Իտալիայի հավաքականի 36-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում անցկացրած խաղերի քանակով նոր ռեկորդ սահմանեց: Եվրո 2016-ի ընտրական փուլում Մալթայի հետ կայացած խաղը իտալացի դարպասապահի համար դարձավ 48-րդը:
Այդպիսով Բուֆֆոնը գերազանցեց Հայաստանի հավաքականի լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանի և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Լիլիան Թյուրամի ցուցանիշները, որոնք բաղկացած են 47 խաղից: