211652_close_icon
views-count2280 դիտում article-date 17:10 06-02-2020

«Ման Սիթին» հետևում է «Բարսելոնայում» ստեղծված իրավիճակին

«Ման Սիթին» հետևում է «Բարսելոնայում» Լիոնել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակին: Անգլիական ակումբում վստահ են, որ եթե 32-ամյա արգենտինացին որոշի հեռանալ «Բարսայից», ապա նրա համար գերակա կլինի «Սիթիի» տարբերակը: Մեսիի պայմանագրում կա կետ, որը նրան թույլ է տալիս մրցաշրջանի վերջում անվճար լքել «Բարսան»: Անգլիացիները Մեսիին ձեռք բերելու տարբերակը քիչ հավանական են համարում, սակայն կփորձեն նրա տրանսֆերն իրականացնել 2021 թվականին, եթե Մեսին որոշի հեռանալ: Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գլխավորությամբ Մեսին «Բարսելոնայի» կազմում երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել Չեմպիոնների լիգան: Ավելի վաղ Մեսին [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/05/1146686/]կոնֆլիկտ[/url] ունեցավ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ, երբ վերջինս աղմկահարույց հայտարարություններ էր արել կատալոնացիների նախկին գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր