Պեպ Գվարդիոլա. «Ման Սիթին» դեռ շատ հեռու է «Բարսելոնայից», «Ռեալից ու «Բավարիայից»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ ակումբը Եվրոպայի առաջատար թիմերի մակարդակին դեռ չի հասել:
«Վերջին տասնամյակում «Ման Սիթին» առավել զարգացող թիմերից մեկն է: Դա վերաբերում է ոչ միայն իմ ժամանակաշրջանին:
Եթե «Սիթիին» համեմատենք «Բարսելոնայի» հետ, ապա մենք զգալիորեն զիջում ենք պատմության և ժառանգության առումով:
Սակայն մենք գնալով ուժեղանում ենք, փոքր քայլերով առաջ ենք գնում: Երկու անգամ անընդմեջ նվաճեցինք Լիգայի գավաթը, վաստակեցինք 100 միավոր, պայքարում ենք բոլոր տիտղոսների համար:
«Բարսելոնան», «Ռեալը» և «Բավարիան» անհավանական պատմություն և նվաճումներ ունեն: Մենք դեռ այնտեղ չենք: Մենք զգում ենք, որ դեռ շատ հեռու ենք այդ թիմերից:
Տեսնենք, արդյո՞ք կհիշեն մեզ: Պետք է հնարավորինս շատ տիտղոսներ նվաճենք հետագա տարիներին: Բայց ակումբները դեռևս մեզանից առաջ են», ասել է Գվարդիոլան: