211652_close_icon
views-count1947 դիտում article-date 21:46 22-11-2018

Մանուել Պելեգրինի. Առաջին իսկ օրվանից գիտեի, որ «Ման Սիթին» ցանկանում է հրավիրել Գվարդիոլային

«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին պատմել է ակումբից հեռանալու մասին: 65-ամյա չիլիացին, որը ներկայումս գլխավորում է «Վեսթ Հեմը», «քաղաքաբնակներին» մարզել է երեք մրցաշրջան՝ 2013-2016 թվականներին: «Ես չէի հիսաթափվել, քանի որ գիտեի, որ դա տեղի է ունենալու: Ես «Սիթիի» հետ եռամյա պայմանագիր էի կնքել և ամբողջությամբ այն աշխատեցի: Բոլոր այդ երեք տարիներին թիմը աճում էր: Մենք նվաճեցինք առաջնությունը, երկու անգամ՝ Լիգայի Գավաթը, հասանք մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Ես այնտեղ ավարտեցի իմ աշխատանքը: Ակումբում իմ առաջին իսկ օրվանից ես գիտեի, որ նրանք ցանկանում են աշխատել Գվարդիոլայի հետ», ասել է Պելեգրինին:

Նմանատիպ նյութեր